26.11.2024
Բաքուն ԵՄ հետ համաձայնագրում տարածքային ամբողջականության մասին դրույթն է ներառել. Ասադով
prev Նախորդ նորություն

Զուրաբիշվիլին դատապարտել է Պանկիսի կիրճում ոստիկանների վրա կատարված հարձակումները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել Է Պանկիսի կիրճում ոստիկանների վրա կատարված հարձակումները եւ անընդունելի Է համարել բռնի գործողությունները նրանց նկատմամբ:

«Ոստիկանների նկատմամբ բռնի գործողություններն անընդունելի են բոլոր պետություններում: Դա մանավանդ անընդունելի Է մի երկրում, որն օկուպացված տարածքներ ունի, որի համար սահմանների պաշտպանվածությունն ու կայունությունը կենսականորեն կարեւոր խնդիր Է»,- հայտարարել Է Զուրաբիշվիլին բրիֆինգի ժամանակ: Նախագահը ողջունել Է այն փաստը, որ կիրճի իրադրությունը հաջողվեց կայունացնել ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի ղեկավարությամբ:

Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն Է սկսել ապրիլի 21-ին Պանկիսի կիրճում ոստիկանների վրա կատարված հարձակման եւ նրանց տեխինկայի վնասման փաստերով: ՆԳ նախարարության հայտարարության մեջ ասված Է, որ «տեղացի մի խումբ բնակիչներ հարձակվել են 35 ոստիկանի վրա, որոնք ապահովում Էին Պանկիսի կիրճում փոքր հիդրոԷլեկտրակայանի շինարարների անվտանգությունը՝ քարեր նետելով նրանց վրա, ինչից հետո որոշում Է ընդունվել կիրճ լրացուցիչ ոստիկանական ուժեր մտցնելու մասին»:


ՆԳՆ-ն հայտնել Է, որ քաղաքացիների խումբը դիմադրություն Է ցույց տվել ժամանած ոստիկաններին, ինչի հետեւանքով տուժել են ոստիկաններ եւ քաղաքացիներ, ինչպես նաեւ ոստիկանական տեխինկան: