Ի պատասխան ՀՀ-ի կողմից Су-30СМ գնելուն Ադրբեջանը կարող է Թուրքիայից գնել F16-ներ: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը: Նրա խոսքով, Թուրքիան ու ԱՄՆ-ն համատեղ արտադրում են F16-ներ, այդ թվում արտահանելու նպատակով: Եթե Ադրբեջանը ցանկանա Թուրքիայից այդ ինքնաթիռները գտնել, ապա պետք է լինի ԱՄՆ-ի համաձայնությունը: Նա նշել է, որ Ադրբեջանը կարող է գնել կործանիչներ ՌԴ-ից, այդ թվում Су-30СМ-ներ: Փորձագետը հավելել է, որ Ադրբեջանը կարող է գնել նաև պակիստանա-չինական կործանիչներ, սակայն Թուրքիան ամենահավանական տարբերակն է Բաքվի համար: