25.11.2024
Անօգուտ թշնամական մոտեցում է. Թուրքիան արձագանքել է Իրալիայում Ցեղասպանության ճանաչմանը
prev Նախորդ նորություն

Իտալիայում ցեղասպանության ճանաչումն անհանգստացրել է Անկարային. կոշտ արձագանքներ Թուրքիայից

Թուրքիայի նախագահի խոսնակը, նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավարը ու ԱԳ նախարարն կոշտ են արձագանքել Իտալիայի խորհրդրանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։


Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ի էջում այդ թեմայով գրառում է կատարել. «Այսպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումն անտեսում է պատմական իրողությունները և սերմանում նոր թշնամություն։ Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական պոպուլիզմին աջակցող այս մոտեցումը, որը նաև անտեսում է համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մեր նախագահի կոչը»։


Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։ Բանաձևին կողմ է քննարկել 382 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել, հայտնում է ermenihaber.am-ը։ Իտալիան ճանաչել է ցեղասպանությունն 2000 թվականին։


Թեմային անդրադարձել է նաեւ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը: Թուրք պաշտոնյան Twitter-ի էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշված է.


«Մենք խստորեն դատապարտում ենք մեր ազգի պատմությունն աղավաղելու և քաղաքականացնելու Իտալիայի խորհրդարանի ջանքերը։ Սա անօգուտ, թշնամական և ցավալի մոտեցում է։ Միմյանց հիշողությունների դեմ հարձակում գործելու փոխարեն բոլորս պիտի միասին աշխատենք, որպեսզի երաշխավորենք ճշմարտության գերակայությունը հորինվածքի նկատմամբ»։


Պարզվում է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը լայն անհանգստություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։


Թուրքիայի նախագահականի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունից և Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի կոշտ արձագանքներից հետո թեմային անդրադարձել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ինչպես և նախորդ թուրք պաշտոնյաները, Չավուշօղլուն ևս Twitter-ի էջում գրառում է կատարել. «Իտալիայի պատգամավորների պալատի որոշումն իրավական ուժ չունի ճիշտ այնպես, ինչպես պատմությունը քաղաքակացնելու բոլոր փորձերը»։