25.11.2024
Իտալիայում ցեղասպանության ճանաչումն անհանգստացրել է Անկարային. կոշտ արձագանքներ Թուրքիայից
prev Նախորդ նորություն

Էկվադորը հրաժարվեց. Լոնդոնում ձերբակալվել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին այն բանից հետո, երբ Էկվադորը հրաժարվեց նրան ապաստան տրամադրել իր դեսպանատանը:


Ինչպես հայտնում է BBC-ին, հղում անելով Սքոթլենդ Յարդի մամուլի ծառայությանը, Ասանժը ձերբակալված է եւ գտնվում է Լոնդոնի կենտրոնում, որտեղ կմնա մինչեւ դատարան տեղափոխվելը:


2010 թ-ի դեկտեմբերի 7-ին Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալեց Ասանժին այն բանից հետո երբ վերջինս կամավոր ներկայացավ ոստիկանության բաժին, սակայն ինն օր անց Լոնդոնի Բարձր դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց նրան:


2012 թ-ին, երբ բրիտանական դատարանը նրան Շվեդիային արտահանձնելու գործով ձրբակալման սանկցիա տվեց, Ասանժը թաքնվեց Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: