21.04.2025
Էկվադորը հրաժարվեց. Լոնդոնում ձերբակալվել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ն քննադատել է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները

ԵԱՀԿ ԶԼՄ ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը քննադատել է ադրբեջանցի բլոգեր, Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի նախագահ Մեհման Հուսեյնովի նկատմամբ կիրառված` արտասահման ուղևորությունների արգելքի որոշումը: Նա կոչ է արել Ադրբեջանին` չեղարկել այդ սահմանափակումները. հաղորդում է «Թուրան» գործակալությունը:


Իր թվիթերյան էջում Դեզիրը ընդգծել է, որ ինքն էր Վիեննա հրավիրել Հուսեյնովին` մասնակցելու լրագրողների անվտանգության վերաբերյալ համաժողովին:


Հուսեյնովին չէին թույլատրել ապրիլի 9-ին դուրս գալ Ադրբեջանից` մասնակցելու Բեռլինում, Ստրասբուրգում և Վիեննայում անցկացվող մի շարք միջազգային միջոցառումների: Մեհման Հուսենյովը դուրս էր եկել բանտից մարտի 2-ին:


 

«Թավշյա հեղափոխություն» ցուցահանդեսը հարգանքի տուրք է մարդկային արիությանը. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան