Վրաստանում նախագահը նոմինալ պաշտոն է, սակայն ընդդիմությունը հույս ուներ, որ իշխող կուսակցության թեկնածուի պարտության դեպքում ընդդիմությունն ավելի մեծ շանսեր կստանա գալիք խորհրդարանական ընտրություններում: Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակը խոսում է ընդդիմության ծացր շանսերի մասին գալիք խորհրդարանական ընտրություններում, քան ընդդիմությունը պատկերացնում էր: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսեյ Մարտինովը: Ըստ նրա, այսպիսի իրավիճակը խոսում է այն մասին, որ Վրաստանի իշխող կուսակցությունը մնում է իշխանության:Նա նշել է, որ ՌԴ-ի համար Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները ոչինչ չեն նշանակում: Նա հավելել է, որ երկու երկրների հարաբերությունները կմնան նույն մակարդակի վրա: