24.11.2024
Ապրիլյան պատերազմն ապացուցեց՝ ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդին. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում բանտարկված Կարեն Ղազարյանի հարցով Գարեգին 2-րդը դիմել է պատրիարք Կիրիլին

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն այսօր հանդիպում է ունեցել Համայն ռուսիո պատրիարք Կիրիլի հետ: Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից:


Աղբյուրը հայտնում է, որ Գարեգին 2-րդը պատրիարք Կիրիլին խնդրել է միջնորդել Ադրեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում:


Հիշեցնենք, որ Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է: Նա Ադրբեջանում է հայտնվել 2018-ի հունիսին անհայտ պայմաններում:


«Վերջերս Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել դեռևս 2018-ի հունիսին անհայտ հանգամանքներում Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը: Նրա նկատմամբ դատական որոշումն ընդունվել է մարդու իարվունքների ակնհայտ խախտմամբ: Հաշվի առնելով մեր նախորդ փորձը՝ որպես հոգևոր առաջնորդի՝ դիմում ենք Ձերդ Սրբությանը՝ միջնորդելու Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանություններին՝ անել հնարավորը, որ Կարենը տուն վերադառնա»,- ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը: