21.04.2025
Ալիև. Ադրբեջանով է անցնում Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքները
prev Նախորդ նորություն

Մնացականյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը կկայանա Վաշինգթոնում. Ադրբեջանի ԱԳՆ

ԱՄՆ-ն առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն անցկացնել Վաշինգթոնում անցկացնել: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վարշավայում կայացած ճեպազրույցի ժամանակ։


Նա հիշեցրել է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ։


«Ջանքերի կրկնակի, եռակի սաստկացման դեպքում, Ռուսաստանի հետ համատեղ, կարելի է հակամարտության կարգավորման առաջխաղացման հույս ունենալ ... Երեկ ԱՄՆ-ից հրավեր է ստացվել այցելել Վաշինգթոն, որտեղ պետքարտուղարը նույնպես սեփական ջանքերը կգործադրի ղարաբաղյան հակամարտության լուծման գործում բեկման հասնելու համար»,- ասել է Մամեդյարովը։


Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 15-ին Մոսկվայում, որին մասնակցեց նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նախօրեին Լավրովը հայտարարեց, որ կարծում է, որ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները այս անգամ չեն մնա թղթի վրա:

Կիպրոսը Վրաստանին հողակտոր է նվիրել` ի նշան բազմադարյան բարեկամության
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար