11.07.2025
Մնացականյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը կկայանա Վաշինգթոնում. Ադրբեջանի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Կիպրոսը Վրաստանին հողակտոր է նվիրել` ի նշան բազմադարյան բարեկամության

Կիպրոսը Վրաստանին հողակտոր է նվիրել` ի նշան բազմադարյան բարեկամության: Այդ մասին հայտնել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո. հայտնում է Грузия Онлайн-ը:

Նրա խոսքով` Վրաստանի քաղաքացիները, որոնք բնակվում են Կիպրոսում, ոչ միայն շատ են զարգացնում իրենց պետությունը` մշակույթի առումով, այլև մեծ մասնակցություն ունեն տնտեսական կառավարման գործընթացում:

«Մեր դարավոր հարաբերություններն ընդգծելու համար Կիպրոս պետությունը Վրաստանին հողակտոր է նվիրել, որպեսզի այդ շրջանում, որտեղ արդեն առկա են 10-րդ դարի ավերակներ, նոր վանք կառուցվի»,- ասել է Կիպրոսի նախագահը:


 

Էներգակիրների գնի անկման ֆոնին Բաքուն շարունակում է պահպանել ռազմական մեծ ծախսերը
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ