25.11.2024
ԵՄ-ն լիարժեք աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում
prev Նախորդ նորություն

Վրացիները 1991թ.-ից հետո ամենաշատն են արտագաղթել ՌԴ

1991թ.-ից հետո Վրաստանն ընդհանուր առմամբ լքել է մեկ միլիոն մարդ:


Պաշտոնական տվյալների համաձայն, 1991թ.-ից հետո ամենաշատը վրացիներն արտագաղթել են ՌԴ՝ 21 տոկոս:


Երկրորդ տեղում Հունաստանն է: 1980-ականներին Վրաստանում բնակվող հույները արտագաղթել են Հունաստան և նրանց հետ այդ նույն ուղղությամբ արտագաղթել են նրանց հարազատներն ու բարեկամները:


Վրացիների արտագաղթի մյուս երկրների ցուցակն այսպիսին է. Թուրքիա՝ 11,2%, Իտալիա՝ 10,9%, Գերմանիա՝ 7,1%, ԱՄՆ՝ 5,7%, Իսպանիա՝ 4,1%, Ֆրանսիա՝ 3,7%, Ուկրաինա՝ 3,7%, Ադրբեջան՝ 2%: