Ադրբեջանի դեմ հայկական «ագրեսիայի» դադարեցում, «օկուպացված տարածքների» ազատագրում, բռնի տեղահանվածների վերադարձ. սրանք են Ադրբեջանի արտաքին քաղաքական վեկտորի 2019 թվականի առաջնահերթությունները: «Մեր դիվանագիտության գլխավոր խնդիրն է վերջ տալ Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիային, ազատել մեր տարածքները օկուպանտներից և վերադարձնել բռնի տեղահանվածներին իրենց տներ»,- ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ, որը մեջբերում է Report. az-ը: