Վրաստանի «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցները, որոնք չեն ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները, վրաններ են տեղադրել Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի դիմաց՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Վրաստանի Թելավի քաղաք, որտեղ կիրակի կայացել է նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը, խաղաղ ցույց անցկացնելու նպատակով առավոտյան ավտոերթով մեկնել էին նաև «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամներն ու համակիրները՝ նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեի գլխավորությամբ: Սակայն իրավապահները Թելավիից 30 կմ հեռավորության վրա կանգնեցրել են ընդդիմադիրների ավտոշարասյունը և հորդորել ճանապարհը շարունակել ոտքով, ինչը վեճի պատճառ է դարձել: