23.11.2024
Թուրքիայի ՌԾՈՒ-ն եւ Վրաստանի առափնյա պահպանության ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն
prev Նախորդ նորություն

Վերացրեք Արցախ ամերիկացի պաշտոնյաների ուղեւորությունների խոչընդոտները․ ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոնեն բանաձեւ է ներկայացրել, որի նպատակն է ԱՄՆ-ի եւ Արցախի միջեւ անսահմանափակ ուղեւորությունների եւ բաց հաղորդակցության արհեստական խոչընդոտների վերացումը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):


Բանաձեւը ստացել է 12 կոնգրեսականի աջակցությունը՝ ներառյալ Ադամ Շիֆի, Ջեքի Սփիերի եւ Գուս Բիլիրակիասի:


Փաստաթղթում նշվում է, որ Պետքարտուղարության ներկայիս քաղաքականությունը սահմանում է «ուղեւորությունների եւ Միացյալ Նահանգների ու Արցախի միջեւ կապի կամավոր սահմանափակումներ՝ սահմանափակելով ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող ծրագրերի հսկողությունը եւ խոչընդոտելով հրապարակային երկխոսությանն ու բանավեճին, որոնք կարող են նպաստել խնդիրների, Արցախի հետ կապված կարգավիճակի եւ անվտանգության հարցերի խաղաղ կարգավորմանը»:


Բանաձեւը կոչ է անում ԱՄՆ գործադիր իշխանությունը ներկայացնող պաշտոնյաներին թույլ տալ ազատորեն Արցախ մեկնել եւ շփվել արցախցի գործընկերների հետ: Փաստաթղթով կոչ է արվում Արցախի Հանրապետության ժողովրդական ճանապարհով ընտրված կառավարության լիակատար եւ ուղիղ մասնակցություն ԵԱՀԿ բոլոր բանակցություններին եւ նրա ապագային վերաբերող այլ բանակցություններին:


ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կոնգրեսականներին շնորհակալություն է հայտնել: