18.04.2025
Ադրբեջանում երկու զինծառայող մնացել է ձնահյուսի տակ
prev Նախորդ նորություն

Թուրքիայի ՌԾՈՒ-ն եւ Վրաստանի առափնյա պահպանության ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն

Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը՝ TCG Fatih ֆրեգատը եւ TCG Kilic հրթիռային կատերը, ժամանել են Բաթումի նավահանգիստ:


Թուրքիայի ՌԾՈՒ-ի նավերը Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի աշխատակիցների հետ համատեղ վարժանքներ կանցկացնեն «Մավի Վաթան-2019» («Երկնագույն հայրենիք-2019») զորավարժությունների շրջանակում, որոնք Թուրքիան Սեւ, Էգեյան եւ Միջերկրական ծովերի ջրատարածքներում անցկացնում Է փետրվարի 27-ից մինչեւ մարտի 8-ը:


Ինչպես նշվում է, վերջին քսան տարում Թուրքիան Վրաստանի հետ ակտիվորեն համագործակցում Է անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, օգնություն Է ցուցաբերում կադրերի պատրաստման եւ առափնյա պահպանության համակարգի հանդերձման, դրանց մակարդակը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանեցնելու գործում:

Վերացրեք Արցախ ամերիկացի պաշտոնյաների ուղեւորությունների խոչընդոտները․ ԱՄՆ կոնգրեսական
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար