Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ տվյալ փուլում գոհ է կառավարության թիմից, սակայն կառավարման համակարգը փոփոխությունների կարիք ունի:Բախտաձեն չի բացառել կառավարությունում կադրային փոփոխությունները, եթե դրա անդամներից որևէ մեկը չկարողանա հարմարվել սպասվող աշխատանքի տեմպին:Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին դեռ նոյեմբերին խոստացել էր կուսակցությունում լուրջ փոփոխություններ իրականացնել: Որոշ փորձագետներ գնահատեցին դա որպես նախարարների կաբինետում սպասվող փոփոխություններ: