24.11.2024
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման «նոր գաղափարներ»
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունը բոյկոտում է Վրաստանի նախագահի ելույթը խորհրդարանում

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը քաղաքական բոյկոտ է հայտարարել խորհրդարանում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին և որպես բողոքի նշան լքել է նիստերի դահլիճը։ Կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիգա Բոկերիան, հայտարարել է, որ մտադիր չէ լսել պետության ղեկավարի ելույթը, որը, նրա խոսքերով՝ դարձել է ֆալսիֆիկացիայի խորհրդանիշ։

«2018թ․ նախագահական ընտրությունները խաթարեցին վրաց ժողովրդավարության հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Այսպիսով, Սալոմե Զուրաբիշվիլին ստացավ երկրի նախագահի պաշտոնը։ Մինչև հիմա ոչ ոք պատասխանատվություն չի կրում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կատարված խախտումների համար»,- ասել է Բոկերիան, ինչից հետո նա հեռացել է նիստերի դահլիճից։

Մեկ այլ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները նույնիսկ չեն եկել խորհրդարան՝ որպես բողոքի նշան։ Նախագահի ելույթը բոյկոտելու մասին նրանք հայտնել էին նախօրեին։ «Ազգային շարժումը» հայտարարել է, որ չի ճանաչում Զուրաբիշվիլին որպես պետության ղեկավար, ուստի մտադիր չէ նրան լսելու։