Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողներին հայտարարել է, որ եթե Գրիգոլ Վաշաձեն մինչեւ իր պաշտոնակալման արարողությունը իրեն ճանաչի որպես նախագահ, ինքը նրան կհրավիրի մասնակցելու այդ միջոցառմանը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «կուսակցությունները չեն հրավիրվելու պաշտոնակալման արարողությանը, բոլորին հրավիրելու են առանձնաբար: Ես կազմում եմ իմ անձնական հյուրերի ցուցակը», ասել է Զուրաբիշվիլին: Ինչ վերաբերում է ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեին հրավիրելուն, Զուրաբիշվիլին նշել է, որ ինքը «պետք է խորհի այդ թեմայի շուրջ»: «Եթե մինչեւ պաշտոնակալման արարողությունը ճանաչվեմ որպես նախագահ, կհրավիրվի»,- հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահը: