ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտնել է, որ գարնանը Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն: Ըստ նրա` դա շատ կարևոր նշանակություն կունենա Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև պաշտպանության ոլորտում հարաբերությունների ամրապնդման համար: Պաշտոնյայի խոսքով, այս տարի ՆԱՏՕ-ն ավելի ակտիվորեն կներկայացվի Վրաստանում: