21.04.2025
Էրդողանի խորհրդական. Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները ոսկե դարաշրջան են ապրում
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Ալիևը պատրաստում են իրենց հասարակությունները հակամարտության կարգավորման. НГ

Ռուսական Независимая газета պարբերականը հոդվածով անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:


Մասնավորապես` խոսվում է Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում և Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումների մասին և նշվում, որ կողմերը վերջին շրջանում ցուցադրում են բանակցությունների համար ավելի բարենպաստ մթնոլորտ ստեղծելու պատրաստակամություն:


«Սակայն ամենակարևորն այն է, որ կողմերը, ակնհայտ է, հակված են ուժերի և հնարավորությունների չափով կատարել իրենց խոստումները»,- գրում է հոդվածագիրը:


Ըստ ռուսական պարբերականի, էապես նվազել է ադրբեջանական իշխանությունների ռազամտենչ հռետորաբանությունը Հայաստանի հասցեին: «Արմատական փոփոխությունների մասին չեմ խոսի, սակայն փոփոխությունները չի զգացել միայն կույրը և խուլը»,- մեջբերում է թերթը Բաքվի իր աղբյուրին:


Նշվում է նաև, որ Ադրբեջանում էապես նվազել է հակահայկական ուղղվածության հաղորդումների և հրապարակումների քանակը, իսկ Երևանն ավելի հեռուն է գնացել. ադրբեջանցի լրագրողները կարողացել են հավատարմագրվել ՀՀ ԱԳՆ-ում:

Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սահակաշվիլիի ռեժիմը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար