8.06.2025
Փաշինյանն ու Ալիևը պատրաստում են իրենց հասարակությունները հակամարտության կարգավորման. НГ
prev Նախորդ նորություն

Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սահակաշվիլիի ռեժիմը

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում չի պաշտպանել 2004-ից մինչեւ 2012 թվականը երկիրը ղեկավարած նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարելու բանաձեւի նախագիծը, որը պատրաստել էին ընդդիմադիրները:


Բանաձեւի նախագիծը պատրաստել էր «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը: Բացատրական գրության մեջ նշվում է, որ բանաձեւի նպատակը «Միասնական ազգային շարժման» կառավարման տարիներին Վրաստանում հաստատված ռեժիմը «հանցավոր ու անձնիշխանական» ճանաչելն է, ինչպես նաեւ արդարության վերականգնումը, հանցագործությունների հետաքննումը եւ մեղավորներին պատժելը:


Քվեարկության արդյունքում բանաձեւը պաշտպանել է 45 խորհրդարանական, դեմ են քվեարկել 16-ը: Ընդամենը խորհրդարանն ունի 150 պատգամավոր:

Freedom House. Վրաստանում լուրջ խնդիրներ կան դատական և ընտրական համակարգերում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին