26.11.2024
Արտաքին ուժերը փորձում են Վրաստանում ազգամիջյան հակամարտություն հրահրել․ պատգամավոր
prev Նախորդ նորություն

Ֆելգենհաուեր. Ադրբեջանը կարող է Թուրքիայից գնել F16-ներ

Ի պատասխան ՀՀ-ի կողմից Су-30СМ գնելուն Ադրբեջանը կարող է Թուրքիայից գնել F16-ներ: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:


Նրա խոսքով, Թուրքիան ու ԱՄՆ-ն համատեղ արտադրում են F16-ներ, այդ թվում արտահանելու նպատակով: Եթե Ադրբեջանը ցանկանա Թուրքիայից այդ ինքնաթիռները գտնել, ապա պետք է լինի ԱՄՆ-ի համաձայնությունը:


Նա նշել է, որ Ադրբեջանը կարող է գնել կործանիչներ ՌԴ-ից, այդ թվում Су-30СМ-ներ:


Փորձագետը հավելել է, որ Ադրբեջանը կարող է գնել նաև պակիստանա-չինական կործանիչներ, սակայն Թուրքիան ամենահավանական տարբերակն է Բաքվի համար: