24.11.2024
Փորձագետ. Ադրբեջանը հետաքրքրված է չինական ապրանքները դեպի ԵՄ տարանցելու մեջ
prev Նախորդ նորություն

Փոխվարչապետը ԵՏՀ-ում բարձրացրել է ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային իրավունքների խնդիրը

Եվրասիական տնտեսական միության կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2019 թվականին: Այս մասին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո:


ԵՏՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում կենսաթոշակային ապահովության ոլորտում ստեղծված իրավիճակը և այն առավելությունները, որոնք կստանան աշխատողները համաձայնագրի ընդունումից հետո:


Նշվում է, որ ներկայումս ԵԱՏՄ անդամ երկրներում գործում են կենսաթոշակային տարբեր համակարգեր՝ տարբեր մոդելներով, կենսաթոշակի իրավունքի պայմաններով և այլն:  


Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ միասնական աշխատաշուկայում առկա խնդիրները: Մասնավորապես, Մհեր Գրիգորյանը բարձրաձայնել է ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների կողմից որոշ խոչընդոտների հանդիպելու խնդիրը: Դրանց թվում՝ հայկական վարորդական վկայականների չճանաչումը, աշխատողների համար հավելյալ միգրացիոն հաշվառման խնդիրը և այլն: Նա նշել է, որ եթե ՀՀ քաղաքացին մեկնել է ՌԴ որպես զբոսաշրջիկ, բայց անցել է այնտեղ աշխատանքի, ապա նա ստիպված է լքել երկիրը և միգրացիոն հաշվառում անցնել:


Տիմուր Ժակսիլիկովը հայտնել է, որ ԵՏՀ-ն աշխատում է այդ խնդիրների լուծման ուղղությամբ: