24.04.2025
Forbes-ը Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսական կարողության աճ Է արձանագրել
prev Նախորդ նորություն

Բանակցային ձևաչափը չի կարող փոխվել. Ալիևի պատասխանը Փաշինյանին

Հայկական կողմի հակասական հայտարարություններն անընդունելի են և խոչընդոտում են բանակցային գործընթացին: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ըստ էության մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում արված հայտարարությունը:


Ալիևը կրկնել է, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի ՄԱԿ ԱԽ հայտնի բանաձևերի, միջազգային սկզբունքների և Ադրբեջանի ամբողջականության հիմքով: 


«Բանակցային ձևաչափը չի կարող փոխվել»,- հայտարարել է նա: 


Հիշեցնենք, ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու նաեւ բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին։  


 

ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման «նոր գաղափարներ»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար