Forbes-ը Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսական կարողության աճ Է արձանագրել

164

«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, Forbes հանդեսի վարկածով, էլ ավելի է հարստացել եւ բարելավել է իր դիրքը միլիարդատերերի ցուցակում: Իվանիշվիլին 4,9 մլրդ դոլար կարողությամբ տեղ է գրավել վարկանիշի 365-րդ դիրքում:


Այսինքն՝ տարվա ընթացքում նա իր կապիտալն ավելացրել է 0,2 մլրդ դոլարով: Այն ժամանակ նա աշխարհի միլիարդատերերի թվում զբաղեցնում էր 465-րդ հորիզոնականը: Առաջին անգամ վրացի միլիարդատերը, 3,9 մլրդ դոլար կարողությամբ, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնվել է 2006 թվականին (173-րդ տեղն աշխարհում): Նրա առավելագույն ցուցանիշը եղել է 143-րդ դիրքը՝ 2008 թվականին:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...