26.11.2024
Վրաստանի ԱԳ նախարարը կոչ է արել քաղաքացիներին ԵՄ երկրներում չփնտրել ապաստան
prev Նախորդ նորություն

Զուրաբիշվիլին Երևանում մեղադրել է ՀՀ ղեկավարությանը. Կոմերսանտ

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցով Հայաստանում էր: Ռուսական Коммерсантъ-ն անդրադարձել է նրա այցին` նշելով, որ Հայաստանում Զուրաբիշվիլին ոչ միայն հաստատել է ԼՂ հակամրտության վերաբերյալ իր դիրքորոշումը, որը հայտնել էր Բաքվում, այլև մեղադրել ՀՀ ղեկավարությանը:


Հիշեցնենք, որ Բաքվում նա հայտարարել էր, որ «օկուպացված տարածքները բաց վերք են երկու երկրների համար»:


Коммерснтъ-ի տեղեկություններով` այդ թեման բարձրացվել է նրա` ՀՀ նախագահի և վարչապետի հետ հանդիպումների ժամանակ: «Սակայն Վրաստանի նախագահը չի էլ մտածել արդարանալու մասին: Հակառակը` նա մեղադրանքներ է ներկայացրել ՀՀ-ին»,- գրում է Коммерсантъ-ը:


Մասնավորապես, ըստ թերթի, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Զուրաբիշվիլին զգուշացրել է, որ իր երկրի համար շատ կարևոր է ՀՀ-ի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ միայն խոսքով, այլև գործով: Պետության ղեկավարը մանրամասնել է, որ նկատի ունի Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունների այցերը Աբխազիա և Հարավային Օսիա:


«Այցերի կազմակերպիչներն այդ կերպ ցուցադրում են, որ այդ հակամարտությունները սիմետրիկ են: Դա շատ տխուր է և ցավալի»,- ըստ Коммерсантъ-ի` ասել է Զուրաբիշվիլին:


Այդ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մտահոգություն էր հայտնել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2018թ. հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը:


ԱԺ նախագահի խոսքով՝ հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաեւ Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձեւակերպումներ: Այս առումով խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները: