26.11.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիում հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետի հետ
prev Նախորդ նորություն

Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը Թբիլիսիում հայտարարել է, որ Վրատանը մեծ հաջողության է հասել եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին և անպայման ՆԱՏՕ-ի անդամ, սակայն չի մանրամասնել` երբ դա տեղի կունենա:


Սթոլթենբերգը նաև չի մանրամասնել` կկարողանա՞ Վրաստանը դա անել առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, թե՞ ոչ:


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է, որ Դաշինքն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և կոչ է անում Ռուսաստանին` հետ կանչել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը: