21.04.2025
Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է շուրջ 180 անգամ. ԼՂՀ ՊՆ
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիում հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը եւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Թբիլիսիում կայացած հանդիպմանը քննարկել են դաշինքում երկրի ինտեգրացման եւ այդ ուղղությամբ համագործակցության խորացման հարցերը:

Այդ մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը, որը կադրեր է ցուցադրել աշխատանքային ընթրիքից, որը կառավարության ղեկավարի կողմից կազմակերպվել էր գլխավոր քարտուղարի այցի առթիվ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում երկրի ինտեգրացման գործընթացը, այդ ուղղությամբ Վրաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը»,- հայտնել է հեռուստաալիքը:

Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Սթոլթենբերգ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար