15.09.2025
Չեմ ցանկանում իրարանցում ստեղծել. Մամեդյարով
prev Նախորդ նորություն

Համանախագահների հայտարարությունը հասցեագրված էր հենց Հայաստանին. Ալիևի վարչակազմ

Ադրբեջանը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը հասցեագրված էր հենց Հայաստանին: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի`արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Գաջիևը:


Նրա խոսքով` հայտարարությունում տեղ գտած մտքերի մի մասն արտահայտում է Ադրբեջանի դիրքորոշումը:


«Հայտարարությունում մեկ անգամ ևս հստակ ասվում է, որ բանակցությունների գործընթացի վերաբերյալ ինչ-որ պահանջների ներկայացումը կամ բանակցությունների ձևաչափի փոփոխությունն անընդունելի են, և բանակցությունները պետք է շարունակվեն գոյություն ունեցող ձևաչափով»,-ասել է Հաջիևը:

ԱՊՀ-ի երկրները համաձայնեցրել են ՀՕՊ-ի միավորված համակարգի հետագա զարգացումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան