26.11.2024
Գարեգին Բ-ն Զուրաբիշվիլիին հիշեցրել է հայկական մշակութային ժառանգության խնդրի մասին
prev Նախորդ նորություն

Կրակել են մեջքին. Ռուսաստանում սպանվել է հայ գործարար

Ռուսաստանում՝ Միտիշչիում, սպանվել է հայ գործարար: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: Նշվում է, որ մահացածը 1984 թ. ծնված Գեւորգ Թումանյանն է:


Լրատվամիջոցը հայտնում է, որ մարդասպանը նրան սպասել է բնակելի շենքի մուտքում, իսկ մեքենայում նրան սպասել է հանցակիցը: Երբ Թումանյանը մոտեցել է մուտքին, մարդասպանը կրակել է նրա մեջքին, եւ ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է: Մարդասպանը նստել է մեքենան ու հանցակցի հետ հեռացել:


Հայտնի է դարձել, որ իրավապահները փնտրում են Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենա: Ըստ նրանց՝ հենց այդպիսի մեքենայով է հանցագործը հեռացել դեպքի վայրից: Մեքենան գրանցված է ոմն Արման Խաչատրյանի անունով: