23.04.2025
Ադրբեջանական զորքերը Պակիստանում կմասնակցեն ռազմական շքերթի
prev Նախորդ նորություն

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ․ Մասիս Մայիլյան

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ: Մարտի 13-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:


Պատասխանելով տարածքային զիջումների հնարավորության մասին հարցին` նախարարն ասաց. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային հակամարտություն չէ: Հետեւաբար, փորձել այն միակողմանի զիջումների միջոցով կարգավորել անընդունելի է եւ խեղաթյուրում է հակամարտության էությունը»:


Մեկնաբանելով ադրբեջանական համայնքի մասնակցության մասին Բաքվի հայտարարությունները` Մասիս Մայիլյանը հիշեցրեց, որ նշված համայնքը՝ Ադրբեջանի քաղաքացիները, մասնակցում են ընտրություններին` դրանով իսկ իրենց երկրի նախագահին լիազորելով իրենց ներկայացնել բանակցություններում, հայտնում է news.am-ը:


«Ադրբեջանը փորձում է հավասարության նշան դնել», - նկատեց Մայիլյանը` նշելով, որ նշված համայնքն իրենց երկրում գրանցված է որպես հասարակական կազմակերպություն:

«Թավշյա հեղափոխությունը» դրական մեծ առաջընթաց էր․ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան