24.11.2024
Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժությունների ժամանակ գործարկել է «Պոլոնեզ»-ները (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Վրաստանից Հայաստան փորձել են թաքուն տեղափոխել կրիպտոարժույթի մայնինգի սարքավորումներ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ Իրանի քաղաքացի Մ.Ա-ի կողմից շահագործվող ավտոբուսը:


Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել տրանսպորտային միջոցը կնքել և տեղափոխել Երևան՝ ժամանակավոր պահպանման պահեստ՝ մանրակրկիտ մաքսային զննում իրականացնելու նպատակով, քանի որ կասկածներ են առաջացել, որ փոխադրամիջոցի ետնամասում կան մաքսային հսկողությունից թաքցված առարկաներ։


Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այնուհետև, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշեն և Այրում-Ջիլիզա բաժանմունքի աշխատակիցները զննման արդյունքում ավտոբուսի ետնամասից՝ շարժիչի մոտ գտնվող բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված՝ կրիպտոարժույթի մայնինգի համար նախատեսված 13 սարքավորում։


Փաստի առթիվ ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը։