20.04.2025
ԱՄՆ-ը մտադիր է մեծացնել Վրաստանին և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
prev Նախորդ նորություն

Իրան-Ադրբեջան սահմանին կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել․ կա մեկ զոհ

Մարտի 12-ին Իրանից 6 քաղաքացիական անձինք խախտել են Ադրբեջանի հետ սահմանը, ադրբեջանցի սահմանապահները նկատել են ու կրակ բացել, սկսել է հրաձգություն, ինչից մեկ քաղաքացիական մահացել է։


Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել Յարդըմլը շրջանի Օսթայիր գյուղի մոտ։ Գործել է ՊՍԾ «Գյոյթեփե» խումբը։ Մյուս սահմանախախտները կարողացել են փախնել։ Դեպքի վայր է գնացել նաև Ադրբեջանի ՊՍԾ պետ Էլչին Ղուլիևը։ Սահմանապահ զորքերից որևէ կորստի մասին տեղեկություն չկա։


Հիշեցնենք, որ Իրան-Ադրբեջան սահմանին ևս մեկ հրաձգություն եղել էր մարտի 10-ին՝ Հորադիզի հատվածում։ Իրանի տարածքից մի խումբ զինված անձինք փորձել էին մտնել Ադրբեջանի տարածք, սակայն Ադրբեջանի սահմանապահները նկատել էին և կրակ բացել: Ադրբեջանցի սահմանապահներից մեկը մահացել էր, կար ևս մեկ վիրավոր։

ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար