22.04.2025
Մարտի 1-ի գործով Ծառուկյանը մաքուր է, բյուրեղ է․ ԲՀԿ ղեկավարը բարկացավ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն Ադրբեջանին է արտահանձնել թալիշների շարժման առաջնորդին

Ռուսաստանն Ադրբեջանին է արտահանձնել թալիշների շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբասովին, որն առավել հայտնի է որպես Ֆահրադդին Աբոսզոդա: Ադրբեջանի պետանվտանգության աշխատակիցները ձերբակալել են նրան Բաքվի օդանավակայանում, հայտնում է EADaily-ն:


«Աբասովն արտահանձնվել է ՌԴ-ից, քանի որ լրացել էր նրա գրանցման ժամկետը ՌԴ տարածքում: Նա ձերբակալվել է փետրվարի 28-ին Բաքվի օդանավակայանում և փոխանցվել է քննությանը»,-հայտնել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը:


Ադրբեջանն Աբոսզոդայի հետախուզում էր հայտարարել՝ «հակաադրբեջանական գործունեության և ՀՀ հատուկ ծառայությունների հետ գործակցության» մեղադրանքով:


Թալիշ հայտնի քաղաքական, ազգային գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան Ադրբեջանի իշխանությունների ճնշումների հետևանքով նա հեռացել էր երկրից 2005-ին:Նա ձերբակալվել է Ռուսաստանում Ադրբեջանի պահանջով 2018թ. օգոստոսին: Աբոսզոդան բազմիցս դիմել է ՌԴ իշխանություններին՝ քաղաքական ապաստան, ապա նաև քաղաքացիություն խնդրելով:

Փորձագետներ. Ադրբեջանում մեծ է սոցիալական բևեռվածությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան