25.11.2024
Ռուսաստանն Ադրբեջանին է արտահանձնել թալիշների շարժման առաջնորդին
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Ադրբեջանում մեծ է սոցիալական բևեռվածությունը

Ադրբեջանի տնտեսությունը հիմնականում զարգանում է նավթագազային արտահանման շնորհիվ: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Լյուշինը:


Նշվում է, որ Global Firepower-ի տվյալներով Ադրբեջանն աշխարհում նավթի ռեսուրսներով մտնում է պետությունների քսանյակի մեջ:

Նրա խոսքով, նավթի գների աճն ու գազի արտահանման ծավալների մեծացումը Ադրբեջանի պետական բյուջեի հիմնական մուտքերն է ապահովում:


Ըստ Լյուշինի, բնակչությունը, սակայն, ընդհանուր առմամբ տնտեսական կայունություն չի զգում:


Փորձագետ Ալեքսեյ Անտոնովը հայտարարել է, որ Ադրբեջանում, սակայն, առկա է աղքատների ու հարուստների միջև մեծ շերտավորում՝ սոցիալական զգալի բևեռվածության աստիճան:


Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում աղքատության շեմից ներքև է բնակվում բնակչության 5.4 տոկոսը: