27.11.2024
Բաքուն և Անկարան կհամագործակցեն ռազմա-բժշկական ոլորտում
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա. Պեսկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ կառավարման դեֆիցիտ չկա, չնայած գլխավոր քարտուղարի նշանակման հարցում առկա տարաձայնություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:  


«Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ անդամների շրջանում ոչ մի ֆրուստրացիա չեն ապրում: ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա»,- ասել է Պեսկովը, փոխանցում է ՌԲԿ-ն:


Հիշեցնելով, որ կազմակերպությունն ունի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարպարտականությունները կատարող, Պեսկովն ասել է, որ ՀԱՊԿ անդամ-պետությունների շրջանում առկա որոշ տարաձայնություններն այս պահին կարգավորվում են. «Այս գործընթացը շարունակվում է»,- հավելել է նա:


Հիշեցնենք, ռուսական «Կոմերսանտ»-ն այսօր գրել էր, որ ՀԱՊԿ-ում համակերպվել են, որ ընթացիկ տարում կազմակերպությունը կարող է մնալ առանց գլխավոր քարտուղարի: Ըստ աղբյուրի՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի նախագահ Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հարցում անհանդուրժողականությամբ պայմանավորված: