ՀԱՊԿ-ում հաշտվել են, որ այս տարի գլխավոր քարտուղարի նշանակում չի լինի. «Կոմերսանտ»
Ընթացիկ տարում ՀԱՊԿ-ը կարող է մնալ առանց գլխավոր քարտուղարի: Բելառուսի Անվտանգության խորհրդի նախագահ Ստանիսլավ Զասի նշանակումը հետաձգվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հարցում անհանդուրժողականությամբ պայմանավորված: Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը:
Աղբյուրը նշում է, որ ՀԱՊԿ-ում հաշտվել են, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով այս տարի գլխավոր քարտուղարի նշանակում չի լինի, իսկ դրա պարտականությունները կշարունակի կատարել ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:
«Մենք ենթադրում ենք, որ մինչեւ 2020 թ. սկիզբ գլխավոր քարտուղարի նշանակում չի լինի », - ասել է «Կոմերսանտ»-ի ՌԴ ԱԳՆ-ից տեղեկացված աղբյուրը: ՀԱՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրը «Կոմերսանտին» հաստատել է այդ վերաբերմունքը. «Մենք սպասում ենք, որ նշանակումը կլինի հաջորդ տարի: Կազմակերպությունում կոլապս չկա, այն աշխատում է ըստ պլանների»:
Թերթը հիշեցնում է, որ Ստանիսլավ Զասիի թեկնածությունը անցած տարվա վերջին հաստատվել է դաշինքի վեց երկրներից հինգի կողմից: Այդ երկրների նախագահները, այդ թվում Վլադիմիր Պուտինը, հանդիպեցին թեկնածուի հետ եւ աջակցություն հայտնեցին նրան:
Միայն վարչապետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում պարոն Զասին: