23.11.2024
Առաջնային խնդիրներից է բանակցային գործընթացում ԼՂ սուբյեկտության բարձրացումն է․ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Փաշինյան-Ալիև հանդիպումը «առանց օրակարգի» հանդիպում կլինի

Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը Լեռնային Ղարաբաղի սուբյեկտիվության մակարդակի բարձրացումն է: Այս մասին Թեհրանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ներկաներից մեկի հարցին ի պատասխան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է հանդիպենք Ադրբեջանի նախագահի հետ, դա առանց օրակարգի հանդիպում կլինի, բայց դրա հիմնական ուղղությունը կլինի բանակցային ձեւաչափի քննարկումը: Քանի դեռ համաձայնության չենք եկել ձևաչափի շուրջ, շփումները չեն կարող համարվել պաշտոնական բանակցություններ», - մեջբերում է Փաշինյանի խոսքերը Tert.am-ը:

«Ես խոսում եմ Հայաստանի անունից, ես ՀՀ վարչապետն եմ: Ես չեմ խոսում Արցախի անունից, քանի որ Արցախն ունի իր սեփական իշխանությունը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ղարաբաղը բանակցային գործընթացում նոր սուբյեկայնության մակարդակ ստանա», - նշել է Փաշինյանը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Լեյլա Աբդուլլաեւան հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախապատրաստման մասին: