24.04.2025
Երևանը ամեն կերպ ցանկանում է խոչընդոտել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Ալիեւը բողոքել է
prev Նախորդ նորություն

Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա ապաստան ստանալ ԵՄ-ում

ԵՄ-ն Վրաստանն ապահով երկիր է համարում, այդ պատճառով նրա քաղաքացիները Եվրամիությունում չեն կարողանա ապաստան ստանալ: Այս մասին հայտարարել է ընդլայնման և բարիդրացիական քաղաքականության հարցով հանձնակատար Յոհանես Հանը։


Հստակեցվում է, որ Վրաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրերի կարող են ԵՄ երկրներ այցելել, սակայն որոշ եվրոպական երկրների ներկայացուցիչներ անհանգստություն են հայտնել՝ Վրաստանից մեծ թվով ապաստան փնտրողների՝ այնտեղ ժամանելու պատճառով։


«Առանց մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացումից հետո Եվրամիության երկրներ մի քանի հարյուր հազարավոր մարդիկ են ժամանել և ընդանեը մի քանի հազարն են ապաստան փնտրելու հայցադիմում ներկայացրել։ Նաև ցանկանում եմ ԶԼՄ-ներին կոչ անել օգտագործել իրեն հնարավորությունները և բնակչությանը հայտնել, որ Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա ապաստան ստանալ Եվրոպայում, քանի որ Վրաստանն անվտանգ երկիր է»,-հայտարարել է եվրահանձնակատարը։


Նրա խոսքով՝ այժմ առանց մուտքի արտոնագրի ռեժիմը դադարեցնելու վտանգ չկա։

Մադրիդյան սկզբունքների «վախճանը» Բաքվին դրդելու է պատերազմի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար