Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին Հնդկաստանն Ադրբեջանից ներկրել է օրական 56,2 հազար բարել նավթ, ինչը 35,6%-ով շատ է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից: Ընդհանուր առմամբ, այս տարվա 11 ամսում Հնդկաստանը ներկրել է օրական 4,47 միլիոն բարել նավթ, ինչը 1,7%-ով քիչ է 2018-ի ցուցանիշից: Այս տարի Հնդկաստանն ավելի շատ նավթ ներկրել է Իրաքից: 2019-ի 11 ամսում այդ ցուցանիշը կազմել է օրական 1,05 մլն բարել: