2020թ.-ին Բահչեշեհիր համալսարանի կողմից իրականացված հարցման համաձայն, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն միակ թեկնածուն է, ով կարող է հաղթանակ տանել Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ՝գալիք նախագահական ընտրություններում: Իմամօղլուի օգտին պատրաստ է քվեարկել հարվածների 41.4 տոկոսը, իսկ Էրդողանի օգտին՝39.1 տոկոսը: Իմամօղլուն միակ թեկնածուն է, ով ստացել է բոլոր ընդդիմադիր կուսակցությունների էլեկտորատի ձայները: Նրա օգտին պատրաստ է քվեարկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ընտրողները, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության էլեկտորատի 76 տոկոսը, ինչպես նաև Լավ կուսակցության համակիրների 81 տոկոսը: