Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցանկություն է հայտնել, որ երկրի քաղաքական գործիչները կարողանան երկխոսություն վարել առանց արտասահմանյան դիվանագետների միջամտության: «Ես մտահոգություններ ունեմ դրա պատճառով, քանի որ համարվում է, որ դա հին նեոգաղութատիրական մոտեցման շարունակությունն է: Ավելի լավ կլիներ, եթե մենք ինքներս լուծեինք խնդիրները, քան ամեն ինչում օտարերկրացիների ներգրավման կարիքն ունենայինք»,- ասել է Զուրաբիշվիլին: Նա նշել է, որ «եթե օտարերկրյա դեսպանները ինչ որ բանի հասնեն, ես դա կողջունեմ, քանի որ այժմ գլխավորը արդյունքի հասնելն է, այլ ոչ թե այն՝ ով դրան կհասնի»: