Այս տարի տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: Նշվում է, որ հանդիպումը կանցկացվի Վրաստանում: Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլին իր ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ քննարկել են նաև եռակողմ հանդիպման կազմակերպման հարցը: