24.11.2024
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մեկ մահվան և 29 վարակի դեպք
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի չորս բանկեր կոլապսի մեջ են. ԿԲ-ն արտակարգ միջոցներ է ձեռնարկում

Ադրբեջանի չորս բանկեր անցել են այդ երկրի կենտրոնական բանկի ուղիղ կառավարման տակ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:


Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի Կենտրոնական բանկի հայտարարությանը, հայտնում են, որ Atabank, AGBank, NBC Bank և Amrah Bank դրամատներում նշանակվել են ժամանակավոր կառավարիչներ, որոնց փոխանցվել են կառավարման բոլոր լիազորությունները։


Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ադրբեջանի ԿԲ-ից հայտնել են, որ կփոխանցեն լրացուցիչ տեղեկատվություն: