24.11.2024
Փայլանն առաջարկել է Թուրքիայի խորհրդարանին Ցեղասպանության վերաբերյալ հետաքննություն սկսել
prev Նախորդ նորություն

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մեկ մահվան և 29 վարակի դեպք

Վերջին 24 ժամում Վրաստանում մահացել է մեկ մարդ և գրանցել է կորոնավիրուսի վարակի 29 նոր դեպք, հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stocov.ge կայքէջը:


Այսպիսով, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 485-ի (338 ակտիվ դեպք)։ Հաստատված 485 դեպքից մահացածների թիվը կազմում է 6, իսկ բուժված անձանց՝ 139:


Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 4928, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 522-ի: Բացի դրանից, բուժում են անցնում նաև 3 քաղաքացիներ, ում վարակը հաստատվել է այլ երկրներում: