Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ համաձայնագիրը՝ցամաքային բեռնափոխադրումների հետ կապված: Նշվում է, որ համաձայնությունը կողմերի միջև կնքվել էր 2019թ.-ի դեկտեմբերի 6-ին: Համաձայնությունը թույլ կտա ավելացնել երկրների միջև բեռնափոխադրումների ծավալը: 2020թ.-ին երկրների միջև փոխադրումների ծավալը նախատեսվում է 35.000 տոննայի սահմաններում: Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով տարեկան կարող են իրականացվել 2500 բեռնափոխադրումներ, իսկ Թուրքիայի նավահանգիստներով՝300 բեռնափոխադրումներ: