ԻԻՀ պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտարարել է, որ Իրանը պատասխանելու է ցանկացած սպառնալիքի: Ըստ նրա, պաշտպանական ներուժը վստահություն է առաջացնում բոլոր ոլորտներում: Անդրադառնալով տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու ԱՄՆ-ի քայլին, գեներալ Հաթամին ասել է, որ «դիմադրության առանցքի մարտիկների զոհաբերության շնորհիվ, նրանց դավադրությունները ձախողվել են»: