22.04.2025
Սահմանները փակ են. Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ
prev Նախորդ նորություն

«Լրագրողներ առանց սահմանների». Բաքուն պետք է ազատ արձակի 5 լրագրողների

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ողջունում է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուհթարլիի ազատ արձակումն ու վերամիավորումը Բեռլինում ընտանիքի հետ ու կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ևս 5 լրագրողի, ովքեր այժմ անազատության մեջ են: Այդ մասին ասված է կազմակերպության թվիթերյան էջում:


Մուհթարլիին առևանգել էին Ադրբեջանի իրավապահները Վրաստանում 2017թ.-ին, որտեղ նա պատսպարվել էր Ադրբեջանի կառավարությունում կոռուպցիայի մասին հրապարակնումներից հետո: Նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:


Նախօրեին նրան ազատ էին արձակել և նա մեկնել էր Գերմանիա:


 


 


 

Ադրբեջանում ինչ-որ պահի կարող է և արտակարգ դրություն հայտարարվել. Ալիև
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան