24.11.2024
 «Լրագրողներ առանց սահմանների». Բաքուն պետք է ազատ արձակի 5 լրագրողների
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ինչ-որ պահի կարող է և արտակարգ դրություն հայտարարվել. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել, որ երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով կարող են հայտարարվել արտակարգ դրություն: Այս մասին նա հայտարարել է մարտի 19-ին Նովրուզի առիթով: Նա դիմել է քաղաքացիներին՝ հայտնելով, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս տարի զանգվածային միջոցառումների անցկացումը հնարավոր չէ։


Խոսելով նավթի գների անկման մասին (իսկ դրանք այս պահին 25 դոլարի են հասնում)՝ Ալիևն ասել է, որ «կորոնավիրուսն անշուշտ բարդացնում է իրավիճակը, բայց կարծում է՝ Ադրբեջանը փոքր կորուստներով կհաղթահարի նաև այս փորձությունը»։


Նա չի բացառել, որ «ինչ-որ պահի կարող է և արտակարգ դրություն հայտարարվել․ այդ դեպքում հինգերորդ շարասյան ներկայացուցիչների մեկուսացումը կդառնա պատմական անհրաժեշտություն»։


«Մենք չենք կարող թույլ տալ, որ հակաադրբեջանական ուժերը, հինգերորդ շարասյունը, ազգի դավաճանները, օգտվելով իրավիճակից, որևէ սադրանք իրականացնեն»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։


Մարտի 18-ի դրությամբ Ադրբեջանում, ըստ հաղորդագրությունների, գրանցվել է կորոնավիրուսի 34 դեպք։


Վրաստանում, ըստ պաշտոնական տվյալների, 40 դեպք է գրանցվել։ Պաշտոնական Թբիլիսին նույնպես արտակարգ դրություն չի հայտարարել։