10.06.2023
ԵԽԽՎ զեկուցող. Ադրբեջանում պետք է ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սահմանները փակ են. Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ

Ներկայումս Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ:


Ինչպես հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, հղում անելով ԱԳՆ-ից, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ժամանել է անցակետ և տեղում համակարգում է ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու գլխավոր հյուպատոսության կողմից տարվող աշխատանքները:


«Հայտնում ենք, որ քաղաքացիների մի մասը, անսալով գլխավոր հյուպատոսի հորդորին, արդեն իսկ նախընտրել է օդային ճանապարհով Հայաստան վերադառնալու տարբերակը:

Բանակցություններ են տարվում վրաց գործընկերների հետ խնդրի հնարավոր լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ:

ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում սթափ գնահատել ներկա իրավիճակը, վստահել միայն պաշտոնական լրահոսին և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող տեղեկատվությանը:


Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել բացառապես օդային ուղիներից, մասնավորապես՝ մոտակա Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից»,- ասված է հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 18-ից սկսած բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան արգելված է: Հետևաբար նույնիսկ եղանակային պայմանների բարելավման և դեպի Լարս տանող ավտոճանապարհի բացման պարագայում ռուս-վրացական սահմանը հնարավորություն կունենան հատել միայն բեռնատարները և իրենց հայրենիք վերադարձող Վրաստանի և ՌԴ քաղաքացիները։ Վերին Լարսի անցակետն անժամկետ փակ է օտարերկրացիների համար։


 

 «Լրագրողներ առանց սահմանների». Բաքուն պետք է ազատ արձակի 5 լրագրողների
Հաջորդ նորություն next
 ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո
08.06.2023
ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո