Վրաստանի երկու քաղաքացու մոտ, որոնց անալիզները ուղարկվել էին Ռոտերդամ, նոր կորոնավարակ չի հաստատվել,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն: Բացի այդ, վարակիչ կլինիկայում հետևում են չորս մարդու: Ռոտերդամից ստացված պատասխանները կուղարկվեն ինֆեկցիոն հիվանդանոց, որից հետո կորոշվի դուրս գրեն թե ոչ երկու հիվանդի, որոնց մոտ չի հայտնաբերվել վիրակ: